Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«ՆԱՏՕ-ն բացահայտորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության»․ Զախարովա

61
Այսօր, 14:37
«ՆԱՏՕ-ն բացահայտորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության, որը, ըստ դաշինքի ղեկավարության կանխատեսումների, կարող է տեղի ունենալ առաջիկա 3-5 տարիների ընթացքում։

Զախարովան նշել է, որ չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը, թե Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չկա, «ի հայտ են գալիս այդ դաշինքի ավելի ու ավելի թշնամական ծրագրեր»։

«Օրինակ՝ այս տարվա հոկտեմբերին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի ներկայացրած «Հաղթանակի տեսություն» անվանումը կրող հայեցակարգը։ Այն ենթադրում է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում՝ մինչև մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ ոչ միայն ռազմական նշանակության թիրախներին։ Այս «Հաղթանակի տեսության» գործնական իրականացմանը նախապատրաստվելու շրջանակում Հյուսիսատլանտյան դաշինքը խթանում է ռազմարդյունաբերական ընկերությունների միջև համագործակցության զարգացումը՝ նոր հեռահար սպառազինությունների մշակման նպատակով»,- նշել է դիվանագետը՝ ճեպազրույցի ժամանակ։

«ՆԱՏՕ-ն բացահայտորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության»․ Զախարովա