Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել
![]() Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր՝ Թբիլիսիի արվարձանում գտնվող բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Որոշումն ընդունել է երկրի կառավարությունը, հայտնում է «1TV» հեռուստաալիքը։ Կառավարության որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ ամբողջ երկրում պետական դրոշները կիջեցվեն։ Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին՝ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Քվեմո-Փոնիչալա ավանում, հինգհարկանի բնակելի շենքում։ Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Եվս չորս մարդու փրկարարները դուրս են բերել փլատակներից և տեղափոխել հիվանդանոցներ։ Պայթյունի նախնական պատճառը, ըստ իշխանությունների, հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գազի ջեռուցիչի անսարքությունն է եղել։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել էր բնական գազի հնարավոր արտահոսքի մասին։
|

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
