«Բանախոսների մի շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մեզանում կա բանախոսների մի շրջանակ, որն առավել քան առանձնահատուկ է։ Այդ շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է։ Պուտինից հանրային աչքում կերտում են մի Սուպերմեն, մի գերհզոր ուժ, հետո հանրությանը ուզում են հավատացնել, թե բոլորը Պուտինի պրոյեկտ են՝ իրենցից բացի։ Այ ընկերներ, ո՞վ կարող է համարվել Պուտինի լավագույն պրոյեկտ, եթե ոչ նրանք, ովքեր Հայաստանի հանրությանը բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով «հիմնավորում» են, որ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է։ Ես դրա համար եմ նշում, որ շատ շատերը գուցե իրենք էլ չեն պատկերացնում խորությամբ, որ իրականում մեծ, շատ մեծ հարց է՝ մոլեռանդ ռուսամետներն են Հայաստանում ավելի շատ ծառայում Ռուսաստանի՞ն, թե՞ մոլեռանդ հակառուսները՝ կամա, թե ակամա»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
