Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել»․ Իրանի ԱԳՆ

275
Երեկ, 11:13
«Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել»․ Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու մտադրության մասին՝ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել»,-հավելել է նա։ Նախարարի խոսքով, Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է կատարել իրենց ներկայացրած յոթ պայմանները։ «Եթե ամերիկացիներն ունեն առաջարկ կամ կարծիք այդ պայմանների կատարման վերաբերյալ, պատրաստ ենք քննարկել»,- եզրափակել է նա։