Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
![]() Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնթան Nvidia ընկերության նկատմամբ հետաքննություն է սկսել՝ Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ Բոնթան տեխնոլոգիական հսկային, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում, հետաքննության շրջանակում տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում է ուղարկել։ «Մասնավորապես, մենք պարզում ենք՝ արդյոք Nvidia-ի առաջադեմ չիպերը կամ ընկերության գաղտնի տեղեկատվությունը կարող էին հայտնվել Չինաստանում, ինչպես նաև՝ արդյոք Nvidia-ն մոլորեցրել է ներդրողներին և հանրությանը»,- Politico-ին հայտնել է Քալիֆորնիայի գլխավոր դատախազը։ Հետաքննության առիթ են դարձել Հուանգի և մի կնոջ կապի մասին տեղեկությունները։ ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածում են, որ այդ կինը լրտեսություն է իրականացրել հօգուտ Չինաստանի։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ կնոջը չինական հետախուզության հետ կապելու պնդումները զրպարտություն է համարում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հուանգը լքել է Nvidia-ի գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնները, ինչպես նաև դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդից։ Nvidia-ն արհեստական բանականության (ԱԲ) համար նախատեսված չիպերի արտադրության համաշխարհային առաջատար ընկերությունն է։ |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
