Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Սի Ցզին Պինը բոլորի աչքի առաջ նվաստացրել է Պուտինին»․ Վլադիմիր Հովհաննիսյան

49
Այսօր, 17:18
«Սի Ցզին Պինը բոլորի աչքի առաջ նվաստացրել է Պուտինին»․ Վլադիմիր Հովհաննիսյան

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի գրառումը․ «Ինչպես Սի Ցզին Պինը նվաստացրեց Պուտինին․ Սենսացիոն փաստեր Պուտին–Թրամփ–Սի Ցզին Պին հանդիպումից
Քանի որ բոլորը գրեցին, թե ոնց էր Սի Ցզին Պինը նվաստացնում Պուտինին բոլորի աչքի առաջ, ես էլ որոշեցի ուսումնասիրել կադրերը ու սենսացոին բացահայտումներ արեցի․
1․ Եվ այսպես․ Պուտինին օդանավակայանում դիմավորեց ոչ թե Սի Ցզին Պինը, այլ նրա ապարատի ղեկավար Ցայ Ցինը, ով ավելի բարձրահասակ էր։ Նման բաները երբեք պատահական չեն լինում։ Ես իմացա, որ նա Պուտինից ավելի բարրձ էր 21 սմ–ով։ Սի Ցզին Պինի հասակը 180 սմ է։ Թրամփինը՝ 190: Եթե Թրամփի ու Սի Ցզին Պինի հասակները գումարենք, կստացվի 370։ Սրանից հանենք Ցայ Ցինի ու Պուտինի հասակների տարբերությունը, այիսնքն 21, կլինի 370-21=349:
APEC գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 18-19–ին, այսինքն եթե 349 հանենք 18, հետո 19, և 11, քանի որ նոյեմբերը տարվա 11–րդ ամիսն է ապա կստացվի 301։ Սա այն թվականն է, երբ Հայաստանը առաջինը աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սա հստակ ակնարկ էր Պուտինին, քանի որ դրանով Սի Ցզին Պինը ամբողջ աշխարհի առաջ նվաստացրեց Պուտինին ու հասկացրեց, որ նա դավաճանել է աշխարհում առաջին քրիտոնյա ազգին։
2․ Երբ Պուտինը մոտենում է Սի Ցզին Պինին, որ բարևի և գրկի նրան, Սի Ցզին Պինը իրեն հեռու է պահում Պուտինից և պահում է ուղիղ 47 սմ հեռավորություն։ Կարող եք փնտրել և ինքներդ կհամոզվեք։ APEC մասնակից երկրների թիվը 21 է։ Պուտինի և Ցայ Ցինի հասակների տարբերությունը՝ 21 սմ։ 47–ից հանում ենք 21 և էլի 21, ստացվում է 5։ 5–ը դա նույն «6–1» ն է, իսկ դա ՀԱՊԿ անդամների քանակն է։ Ինչու 6-1, որովհետև Հայաստանը 2024 թվականից սառացրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ին։ Այսպիսով Սի Ցզին Պինը սրանով հստակ հասկացրել է Պուտինին, որ նրա ստեղծած կառույցը արդյունավետ չէ և ժամանակին չի օգնել Հայաստանին, և դրանով նվաստացրել է Պուտինին բոլորի աչքի առաջ։
3. Պաշտոնական ընթրիքի ժամանակ Պուտինի ափսեն դրված էր սեղանի եզրից ուղիղ 15 սմ հեռավորության վրա, այնինչ մյուս մասնակիցների ափսեները եղել են սեղանի եզրից 20-22 սմ հեռավորության վրա։ Միայն պուտինի ափսեն է եղել այդքան մոտիկ եզրին։ Ընթրիքի մասնակիցների քանակը եղել է 23 հոգի։ 23–ը եթե բաժանենք 15, ստացվում է 1.5։ Այսպիսով Սի Ցզին Պինը հստակ ակնարկել է Պուտինին, որ նրան մնացել է իշխել ընդամենը 1.5 տարի, և 1.5 տարի հետո Պուտինը կկորցնի իր իշխանությունը։ Նման բաները երբեք պատահական չեն լինում, և այսպիսով Սի Ցզին Պինը բոլորի աչքի առաջ նվաստացրել է Պուտինին։
Այլ նվաստացնող բաներ էլ են եղել, բայց ես սահմանափակվեցի այսքանով։ Մնացածը կարող եք ինքներդ փնտրել և կգտնեք»։