Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ»․ Մարիաննա Ղահրամանյան

52
Այսօր, 17:12
«Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ինքնիշխանության մասին ձեր ուժը, թերևս, ամենաշատն է խոսել, բայց ցավալիորեն դուք ՀՀ ինքնիշխանությանը ամենաշատը վնասած ուժն եք։ Ինքնիշխանությունը միայն սեփական դրոշ ունենալը չէ, ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ»,- ԱԺ-ում այսօր հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ շարունակելով․ «Ինքնիշխանությունը՝ կարողությունն է՝ սեփական ժողովրդի անունից կայացնել որոշումներ, ոչ թե առաջնորդվել օտար երկրի ղեկավարի կամքով»։ Ղահրամանյանի խոսքով՝ զիջումների շղթան կանգ չի առնելու։

«Սույնով կարելի է արձանագրել, որ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխան քարտեզն ամբողջական չէ, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ այդ ուժն ունի դիրքորոշում, որ ՀՀ-ն պետք է տարածքային հավակնություններ ցուցաբերի այլ երկրների նկատմամբ, ինչն էլ նշանակում է, որ այդ կուսակցությունը հանդիսանում է պատերազմի եռագլուխ կուսակցության երևի ամենամեծ գլուխը»,- արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը։

«Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ»․ Մարիաննա Ղահրամանյան