Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»․ Մարիաննա Ղահրամանյան

55
Այսօր, 19:42
«Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»․ Մարիաննա Ղահրամանյան

«Պաշտպանության նախարարությունը երեկվանից հեռակա բանավեճ է սկսել ինձ հետ և փորձում է հերքել անհերքելին»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նա հիշեցրել է, որ երեկ խոսել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության սարսափեցնող վիճակագրության մասին․ «Այս տարվա դեպքերը 44-ն են, ու սա ահազանգ է»։

«ՊՆ-ն բառախաղերի և տարբեր մանիպուլյացիաների միջոցով փորձում է հերքել այս տվյալը, բայց չի ներկայացնում սեփական վիճակագրությունը։ Իսկ ես հրապարակել եմ պաշտոնական աղբյուր հանդիսացող Դատախազությանը հղմամբ տվյալներ․ «Ինֆոքոմ» հարթակն իր տեղեկատվությունը ստացել է Դատախազությունից, ներկայացրել է տվյալներ, որոնց գումարվել է վերջին 4 ցավալի դեպքերի թիվը»,- նշել է Ղահրամայնաը և դիմելով պաշտպանության նախարարին՝ կոչ արել․ «Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»։