Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան

70
Այսօր, 20:00
«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- X սոցցանցում այս գրառումն է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թբիլիսիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել: