Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան

39
Այսօր, 21:30
«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ թմրանյութ վաճառելու կասկածանքով Վարդենիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ձերբակալվել է ավագ բուժքույր Ա․ Հակոբյանը։ Նա այս պահին գտնվում է ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալված բուժքրոջ ընտանիքի անդամներն ու ազգականները պետական համակարգի աշխատակիցներ են։
Մի որդին՝ Ա․ Հակոբյանը, Վարդենիսի համայնքային ոստիկանության մայոր է, մյուս որդին Վարդենիսի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչ է։ Ա․ Հակոբյանի ամուսինը Վարդենիսի ոստիկանապետն է եղել, իսկ ձերբակալված բուժքրոջ եղբոր կինը՝ Է․ Պետրոսյանը, Վարդենիսի Միասնական սոցիալական ծառայության տնօրենն է։
ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատեցին։ «Դեպքը բացահայտվել է Քրեական ոստիկանության ծառայողների կողմից, իսկ անձը ձերբակալվել է բուժհաստատությունից մորֆին վաճառելու կասկածանքով»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնեց, որ հայտնաբերված նյութի՝ թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ «Փորձաքննության արդյունքներով կլուծվի քրեական հետապնդում հարուցելու հարցը»,-ասաց նա»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան