Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան

40
Երեկ, 23:48
«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրենց ասելով՝ 2018թվականին Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է եղել։ Հեղափոխությունը փոխում է քաղաքական կարգը, ինչո՞ւ 2018-ին ՀՀ-ում սահմանադրություն չփոխեցիք։ Ինչքան էլ փորձեք սքողել, թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Իլհամ Ալիևի պահանջն է։ Նա ինքն է այդ մասին 2024-ին հայտարարել։ Դա թակարդ է Հայաստանի համար․ նոր սահմանադրությունը հանրաքվեով մերժելու դեպքում Ալիևը հայ ժողովրդին մեղադրելու է խաղաղություն չցանկանալու մեջ ու դա նոր պատերազմի առիթ սարքի։ Նոր սահմանադրություն ընդունելու դեպքում ՀՀ-ն զրկվելու իր Անկախության հռչակագրից՝ ծննդյան վկայականից; Դրանից հետո Ալիևը Հայաստանին շարունակ նոր պահանջներ է ներկայացնելու՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձ Արևմտյան Ադրբեջան», Սևանա լճի կեսը հանձնել, 90-ական թվականներին զոհված բոլոր ադրբեջանցիների մարմինների մնացորդները վերադարձնել,Արցախի հանքերի շահագործման դիմաց փոխհատուցել տասնյակ միլիարդավոր դոլարներ, հանձնել «պատերազմական հանցագործներին» և այդպես շարունակ։ Էն օրը մի անգլուխ արարած ինձ գրել էր՝ Իլհամ Ալիևը քո գրածը կկարդա ու համապատասխան քայլեր կանի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան