Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
![]() Մարդու պալեոէկոլոգիայի և սոցիալական էվոլյուցիայի կատալոնական ինստիտուտի մասնագետները Իսպանիայի Տարագոնա նահանգում գտնվող Կովա-դե-լա-Ֆոնտ-Մայոր քարանձավի պատերին հայտնաբերել են 280 ժայռապատկերներ։ Դրանց թվում են կենդանիների 55 պատկեր և 40 երկրաչափական պատկեր։Նկարները վերաբերում են վերին պալեոլիթին՝ վերջին սառցապատման ժամանակաշրջանին։ Դրանց տարիքը գնահատվում է շուրջ 19 հազար տարի։ Պալեոլիթյան ժայռապատկերները տասնամյակներ շարունակ աննկատ են մնացել զբոսաշրջիկների համար և հնագետների կողմից հայտնաբերվել են բոլորովին պատահաբար։Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում։ Երկար ժամանակ համարվում էր, որ քարանձավի պատերը կազմող ապարներն այնքան փափուկ են, որ հին նկարիչները չէին կարող դրանց վրա նկատելի հետքեր թողնել։ Սակայն, ինչպես պարզվել է, նկարները պարզապես դուրս էին մնացել մասնագետների և այցելուների ուշադրությունից։ Պատկերներն առաջին անգամ հայտնաբերել է հնագետ Ժուզեպ Մարիա Վերժեսը դեռևս 2019 թվականին։ Վերժեսը ղեկավարում էր քարանձավում իրականացվող պեղումները և պատահաբար մտել է փոքր կողային խորշ, որտեղից հենց նոր դուրս էին եկել զբոսաշրջիկները։ Խորշի պատերին հնագետը նկատել է այցելուների թողած գրաֆիտիներ, որոնք արվել էին 1957 թվականին։ Ավելի ուշադիր զննելով՝ Վերժեսը պարզել է, որ ժամանակակից գրությունները արված են պալեոլիթյան նկարների վրա։ Պատճառը, թե ինչու նկարներն այդքան երկար ժամանակ չեն նկատվել, բավականին պարզ է։ Էքսկուրսավարների և զբոսաշրջիկների գլխի լապտերների առջևից ընկնող լույսի ներքո պատկերները գրեթե չեն երևում, մինչդեռ ժամանակակից գրությունները, ընդհակառակը, հստակ տեսանելի են։ Ապացուցելու համար, որ պատկերները կեղծված չեն, հետազոտողները քիմիական վերլուծություն են իրականացրել։ Համոզվելով դրանց հնության մեջ՝ գիտնականները համեմատել են դրանք ժայռապատկերների լավ պահպանված այլ նմուշների հետ և կատարել ռադիոածխածնային թվագրում։ Կովա-դե-լա-Ֆոնտ-Մայոր քարանձավը տարածաշրջանի ժայռապատկերներով ամենատպավորիչ հնագիտական համալիրներից մեկն է։ Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում պալեոլիթյան քարանձավների միայն 10 տոկոսում է հայտնաբերվել կենդանիների ավելի քան 20 պատկեր, իսկ նման հուշարձանների ճնշող մեծամասնությունում (75 տոկոս) դրանց թիվը չի գերազանցում հինգը։ Մինչդեռ այս քարանձավում հայտնաբերվել է նախնադարյան կենդանական աշխարհի 55 պատկեր։ Դրանց թվում կա պալեոլիթյան արվեստում հազվադեպ հանդիպող արջի պատկեր։ |

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
176Երեկ, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
39802.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
20921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
90820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
43420.10.2026, 19:54
