Պոմպեյում հնագետները հայտնաբերել են շուրջ 2000 տարի փակ մնացած պահարան՝ անձնական իրերով
![]() Հին Պոմպեյում հնագետները բացել են փակ պահարան, որը Վեզուվի հրաբխի ժայթքումից հետո՝ շուրջ երկու հազար տարի, մնացել էր անձեռնմխելի։ Պահարանի ներսում հայտնաբերվել են օծանելիքի սրվակ և մետաղադրամներ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Պոմպեյի IX 11, 7 տան (հայտնի է նաև որպես Կոռնելիուս Մաքսիմուսի տուն) տարածքում՝ Վիա դել Աբբոնդանցա փողոցում հայտնաբերված փակ պահարանում պահված են եղել նաև պինցետ, կոսմետիկ միջոցներ խառնելու գործիք, խնկաման, բրոնզե յուղային լամպ և կապարե ծանրոցներ։ Մասնագետների կարծիքով՝ պահարանը պատկանել է կնոջ, և այն չի բացվել մ.թ. 79 թվականից ի վեր։ Հայտնաբերված իրերի շարքում առանձնահատուկ ուշադրություն է գրավել 24 մանրանկարիչ կախազարդերից բաղկացած վզնոցը։ Դրանց վրա պատկերված են եղել աստվածներ, ձեռքեր, ոտքեր, սոճու կոներ և խաղողի ողկույզներ։ Նման զարդերը, որոնք հայտնի էին crepundia անվամբ, հռոմեացիները նվիրում էին երեխաներին՝ որպես պաշտպանիչ ամուլետներ։ Դրանք շարժվելիս զնգում էին, ինչի շնորհիվ մեծահասակները կարողանում էին լսել երեխայի գտնվելու վայրը։ Գիտնականները ենթադրում են, որ պահարանի տիրուհին կարող էր պահպանել այդ վզնոցը՝ որպես մանկության հիշատակ։ Պահարանում հայտնաբերվել է նաև 38 բրոնզե մետաղադրամ, որոնց անվանական արժեքը, սակայն, չի նշվում։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36
