«Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «2005 թվականին Արցախի Արտգործնախարարությունն ԱԺ –ին էր ներկայացրել քաղաքացիության մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում էին Արցախի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ մշակելու և ներդնելու անհրաժեշտությունն ու չափանիշները: Առաջարկվում էր նաև կիրառել երկքաղաքացիության սկզբունքը, որի շնորհիվ մարդը կարող էր միաժամանակ լինել և Արցախի, և Հայաստանի քաղաքացի: Այն էլ ասեմ, որ նախագծի համաձայն Արցախի քաղաքացի էին ճանաչվում նաև Ադրբեջանում էթնիկ զտումների ենթարկված մեր բոլոր հայրենակիցները: Եթե օրինագիծն ընդունված լիներ ու կիրառվեր, մարդիկ այսօր կունենային իրենց Արցախի քաղաքացիությունը վկայող անձը հաստատող փաստաթուղթն էլ, ՀՀ քաղաքացու լիարժեք անձնագիրն էլ վրադիր: Բայց դե սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է հենց միայն այն պատճառով որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է: Արցախցիներն այժմ այդ վիճակում են»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
