Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
![]() Հարավային Կալիֆոռնիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Los Angeles Times»-ի՝ սա վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ ցնցումն է, որ գրանցվել է Լոս Անջելեսի և Օրինջ շրջանի (Orange County) մետրոպոլիտեն տարածքում։ Էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի նավամատույցից (Hermosa Beach Pier) մոտ հինգ կիլոմետր դեպի արևմուտք։ Ցնցումները զգացվել են տարածաշրջանի լայն հատվածում, սակայն խոշոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժից հետո Էլ Սեգունդոյում գտնվող «Chevron» նավթավերամշակման գործարանի վրա նկատվել է խիտ, սև ծխի սյուն։ Քաղաքային իշխանությունները զգուշացում են տարածել օբյեկտներից մեկում «գազի արտակարգ այրման» դեպքի վերաբերյալ, և հրշեջները ժամանել են դեպքի վայր։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
