Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ապագայում օտարերկրյա պետության կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին կարող է զրկվել քաղաքացիությունից և այդ պետության պահանջով արտահանձնվել»․ Էդմոն Մարուքյան

26
Այսօր, 18:00
«Ապագայում օտարերկրյա պետության կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին կարող է զրկվել քաղաքացիությունից և այդ պետության պահանջով արտահանձնվել»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատարանի որոշմամբ կարող է զրկվել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Գործող Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։

Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե այս դրույթը կյանքի կոչվի։ Ապագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը հետախուզվում է որևէ օտարերկրյա պետության կողմից, կարող է սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ապա նաև այդ պետության պահանջով արտահանձնվել։

Հետաքրքիր է՝ այս հիպոթետիկ օրինակը կարդալիս ո՞ր հայտնի անձի և ո՞ր պետության մասին մտածեցիք»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան