«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին
![]() «Եթե նոր Սահմանադրությունը մտնի ուժի մեջ, դատավորները համարվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ձեր իշխանության օրոք դատավորների 60 տոկոսը փոխվել է, եթե կեսից ավելին փոխվել է, էլ ի՞նչ կարիք կա բոլորին ԺՊ-ի կարգավիճակ տալու, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ 40 տոկոսին չփոխել։ Սրանով չի՞ ստացվում, որ նույնիսկ ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված ևս կան խնդիրներ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին։ «Գուցեև կան, դա պետք է պարզել։ Ո՞վ է ասել, որ մենք անսխալական կամ կադրային հարցերում բացարձակ ճշմարտացի ենք»,- ի պատասխան ասաց Ալեքսանյանը։ «Այդ հանձնաժողովը, որը պիտի ձևավորվի, ձևավորվելու է ԱԺ-ում՝ հրապարակային կերպով, բոլոր անդամները հրապարակային նիստի են մասնակցելու և դուք տեսնելու եք՝ ինչի համար է սա արվում։ Հաջորդ քայլը, որ անելու են, ուսումնասիրելու են այս գործող դատավորների բարեվարքությունը։ Նայելու են, ասենք, էս մարդը 10 կամ 20 տարի է՝ դատավոր է, ստացել է ենթադրենք 20 մլն դրամ օրինական եկամուտ, բայց ունի 700 մլն դրամի գույք․ որտեղի՞ց քեզ, սիրելի՛ պարոն դատավոր, այս գույքը։ Հանրությունը չի՞ ուզում ստանալ այս հարցերի պատասխանները, ինձ թվում է՝ ուզում է»,- շարունակեց ԱԺ փոխխոսնակը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
