Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփին

63
Այսօր, 12:00
«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությանը։

«Իհարկե, դա ԱՄՆ նախագահի որոշելիքն է, բայց տարօրինակ է։ Պուտինը ագրեսոր և մարդասպան է։ Նա ֆաշիզմը բերել է 21-րդ դար։ Նա չի կարող ընկեր լինել, պարզապես չի կարող։ Դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որևէ մեկն ասեր, թե Հիտլերը լավ ընկեր է։ Սա շատ ցավալի է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց զավակներին։ Նրանք իրենց հույսերը կապում են ԱՄՆ նախագահի հետ»,- հայտարարել է Զելենսկին՝ BBC-ին տված հարցազրույցում։

«Դա նույնն է, ինչ Հիտլերին ընկեր անվանելը». Զելենսկին քննադատել է Թրամփի՝ Պուտինի մասին հայտարարությունը