Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Գաղտնի կես միլիոն դոլար է տվել «Հովհաննիսյան ինստիտուտ»-ին, որ հերոսի անունը ծիխարի ջնջեն». Հովհաննես Իշխանյան

58
Այսօր, 01:06
«Գաղտնի կես միլիոն դոլար է տվել «Հովհաննիսյան ինստիտուտ»-ին, որ հերոսի անունը ծիխարի ջնջեն». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը մեր փողերից, մեզնից գաղտնի կես միլիոն դոլար փող ա տվել Հովհաննիսյան ինստիտուտին:
Նպատակն այն է, որ Ավո Մելքոնյանի անունն ու պաշտամունքը ծիխարի ջնջեն:
Էն էլ գնացել, «ԿինոՄոսկվա»-ի տանիքին ավտոմատներով պարում են: Մի կողմ, որ լավ են անում:
Բայց, սիրելի չզոհվածներ, հերիք չի գաղտնի եք մեր փողերից տվել, դեռ մի բան էլ մսխել եք, քանի որ ո՛չ «Հովհաննիսյան ինստիտուտ»-ում, ո՛չ էլ առավելևս ՔՊ-ում, կուտակված չի էն իմաստությունն, ինտելետն ու խելքը, որ էս պետությունը ու առավելևս էս քաղաքակրթության շարունակականության ու փոխանցելիությանը ապահովումը հենց «ԿինոՄոսկվա»-ի տանիքում զենքով պարելու ու Ավոների ձևավորման մեջ ա՝ ընդհուպ մինչև անվանադիր նախնի:
Ու այդ թվում հենց «Հովհաննիսյան ինստիտուտ»-ի գոյությունն է դրանով պայմանավորված: Որ մի քիչ հարգանք լիներ հավերժության հանդեպ, էս պրոբեմը չէր առաջանա՝ ժամանակը սեփական գոյությամբ պատկերացնելու էգոիզմով:
Հետևաբար, մեր ռեսուրսները անիմաստ մսխելու համար էլ պիտի պատասխան տան, էդ կես միլիոնով մեր քաղաքակրթական խնդիրները լուծելուն կարող էր ուղղվել ու բարեկեցիկ կյանք հաղորդնել հայերին, ոչ թե՝ «դու խի չես զոհվել արա»-ներ ձևավորել, որ խաղալիք զենք ա տեսել «ԿինոՄոսկվա»-ի տանիքին ու տակն ա արել»: