22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է
![]() Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։ Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։ Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։ Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
