Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«ՌԴ-ն ավարտում է նոր զանգվածային հարվածի նախապատրաստությունը»․ Զելենսկի

85
Այսօր, 18:24
«ՌԴ-ն ավարտում է նոր զանգվածային հարվածի նախապատրաստությունը»․ Զելենսկի

Ռուսաստանը շուտով կարող է նոր զանգվածային հարձակում իրականացնել Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ցավոք, ռուսական կողմն արդեն ավարտում է նոր զանգվածային հարվածի նախապատրաստությունը, և հետախուզության տվյալներով՝ թիրախում կրկին կլինեն էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքները, քաղաքների ու համայնքների կենսապահովման օբյեկտները»,- նախազգուշացրել է նա։

Զելենսկու խոսքով՝ այժմ նա սպասում է Ուկրաինայի ԱԳՆ զեկույցին՝ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցով գործընկերների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ ստեղծված իրավիճակում առաջնահերթություն են Patriot և NASAMS ՀՕՊ համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռները։

Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակառակորդն ակտիվորեն հարվածներ է հասցնում էլեկտրական ենթակայաններին, օդային էլեկտրահաղորդման գծերին և էլեկտրաէներգիայի մատակարարման ողջ ցանցին։ «Այսօրվա դրությամբ իրավիճակը հատկապես բարդ է Դնեպրում, Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպրի շրջանում, ինչպես նաև Պավլոգրադում։ Վերականգնողական աշխատանքներում ներգրավված են բոլոր անհրաժեշտ ուժերը։ Առանձնահատուկ նշեմ նաև Օդեսայում և մարզում, Խարկովի մարզում, Կոնոտոպում և ընդհանրապես Սումիի մարզում իրականացվող աշխատանքները»,- նշել է նա։