Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել

63
Այսօր, 15:00
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի դատարաններից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է դատական նիստը վարող դատավոր Ռոման Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու դատական նիստի բնականոն ընթացքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորված անձը 52-ամյա Ռուբեն Սարգսյանն է, ով դատարան էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից հայտնել են, որ միջադեպի արդյունքում ամբաստանյալի դեմ վարույթ է հարուցվել դատավորի նկատմամբ բռնության փորձով, իսկ ամբաստանյալին մեղսագրվում է սպանության կազմակերպիչ լինելու արարք, և դատավարությունը մոտենում է եզրափակիչ փուլին։