Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Հուսիները հրավածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին

53
Այսօր, 22:25
Հուսիները հրավածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին

Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ջիզան քաղաքի նավահանգիստն աննշան վնասներ է ստացել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմից արձակված արկի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին։
«Հուսիների ահաբեկչական խմբավորման կողմից Ջիզան նավահանգստի ուղղությամբ արձակված արկն աննշան վնաս է հասցրել»,- նրա խոսքերը մեջբերում է Սաուդյան մամուլի գործակալությունը։
Կոալիցիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջադեպի հետևանքով «խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»։
Նախօրեին հուսիները հայտնել էին Կարմիր ծովի ափին գտնվող Եմենի Հոդեյդա նավահանգստին Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածի մասին։ Հուսիների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալության հաղորդմամբ՝ որպես պատասխան քայլ նրանք հարձակվել են սաուդական Ջիզան նավահանգստի վրա։ Նոյեմբերի 25-ին արաբական կոալիցիան հաստատել է Հոդեյդա նավահանգստին հարվածներ հասցնելու փաստը, ինչպես նաև հայտարարել է Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ռաս Թաննուրա նավթային տերմինալի երկնքում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։