Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

««Արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա». Անի Խաչատրյան

29
Այսօր, 21:06
««Արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա». Անի Խաչատրյան

Երևանի «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ վարչապետի՝ «արջ քորողի» մասին ելույթը վստահաբար հիշում եք։ Ի դեպ այդ «արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա․ մյուս գեներալի «շան տիզ հանողը»։
Այսօր առավոտից ապատեղեկատվություններ հրապարակող այդ անձին հերքեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Բայց մի բան էլ փոխանցեք․ երբ մեր քաղաքային իշխանությանն անվանում է 9%-անոց իշխանություն, վստահ եմ՝ եթե իր շեֆը ողջ լիներ, նույնիսկ իր մաթեմատիկական գիտելիքների մակարդակով մի բան կհուշեր։ Կասեր.
— Ա՛յ գյադա, եթե իրանք 9%-անոց են, ուրեմն դուք նույնիսկ շեմը չեք անցել։
Իսկ դու այդ տարբերությունն էլ չես հասկացել: Թվաբանությունը քաղաքականության մեջ էլ է պետք գալիս»:

Աղբյուրը`   Անի Խաչատրյան