«Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում աջակցել է ռուսական կողմի հայտարարություններին, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է հասնել ոչ թե հրադադարի, այլ դարավոր խաղաղության։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։ Լրագրողը նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ է ճանաչում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին։ Նա հետաքրքրվել է, թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ «Թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը, պետք է հարցնել հենց ռուսներին»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով. «Դոնբասում մի փոքր հատված է մնացել է, որը Ռուսաստանը դեռ չի գրավել՝ մոտ 9 կամ 11 տոկոսը»։ «Եթե պատերազմը շարունակվի, նրանք (ռուսական զորքերը՝ խմբ.), միևնույն է, կհասնեն Դոնբասի սահմաններին։ Պետք է ելնել այս հանգամանքից, եթե չլինի այն էսկալացիան, որի մասին ես խոսել եմ»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հակամարտության մեջ անմիջական ներգրավման հնարավոր սցենարը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
