Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան

73
Այսօր, 00:00
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մենք Սյունիքում նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները․․․ Կառավարությունն արդեն պատվիրել է նախնական հետազոտություն թե՛ էլեկտրագծերի հետ կապված, թե՛ ճանապարհի դիզայնի հետ կապված։ Մոտակա ամիսներին կունենանք այս հետազոտությունների արդյունքները։ Այսպիսով 2027 թվականը բավական մեծ շինարարական տարի է լինելու, էականորեն առաջ ենք գնալու»,- նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ արդեն պարզ է, թե ինչ ուղեգծով պետք է անցնի երկաթգիծը, այժմ ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ։