Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան

137
Երեկ, 21:18
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ սանավիացիայով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։