Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է

66
Այսօր, 18:54
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է

Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Արարատ Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Անուշ Վ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին «գլխի բաց վնասվածք արյունահոսությամբ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 6-ին, գիտակցության չգալով մահացել է։