Կարմիր գորգ և հյուրանոցային համար. ինչպես են ԱՄՆ-ում հնդկահավերին նախապատրաստում ներման արարողությանը
![]() ԱՄՆ-ում ընտրվել են այն հնդկահավերը, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը ներում կշնորհի Գոհաբանության օրվա առթիվ։ Տոնին ընդառաջ թռչուններին տեղափոխել են Վաշինգթոնի Willard InterContinental հյուրանոց։ Նրանք անցել են կարմիր գորգով, այնուհետև տեղափոխվել իրենց համար նախապատրաստված համար։ Ներման արարողությունից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, թռչուններն անցել են հատուկ նախապատրաստություն՝ ընտելանալով մարդկանց բազմությանը, տեսախցիկների լույսերին և աղմուկին։ Հնդկահավերը դեռ անուններ չունեն։ Դրանց ընտրությունը վստահվել է ամերիկացիներին, որոնք քվեարկում են Սպիտակ տան կայքում։ Ներկայացվել է երեք տարբերակ՝ «Ազատություն և Փետուրներ» (Freedom & Feathers), «Մեղր և Խոզապուխտ» (Honey & Ham), «Գլխավոր և Հրամանատար» (Commander & Chief)։ Անունների ընտրությունից հետո կմեկնարկի երկրորդ քվեարկությունը, որի արդյունքում կորոշվի, թե հնդկահավերից որը կմասնակցի Սպիտակ տանը կայանալիք ներման պաշտոնական արարողությանը։ Նախագահի ստորագրած հրամանագրով կհաստատվի, որ երկու հնդկահավերն էլ չեն հայտնվի տոնական սեղանին։ Դրանց կտեղափոխեն Թեքսասի A&M համալսարան, որտեղ դրանց խնամքով կզբաղվեն գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողները։ Նշենք, որ հնդկահավին ներում շնորհելու ավանդույթը «պաշտոնական» բնույթ է ստացել Ջորջ Բուշ ավագի նախագահության օրոք։
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
