«Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար»․ Մեդվեդև
![]() Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար ի հայտ եկող մյուս սպառնալիքներին՝ ուկրաինական ճգնաժամի զարգացմանը զուգընթաց, Կիևը և նրա համախոհները միշտ պետք է հիշեն, որ ազգային անվտանգությունն ապահովելու համար մենք իրավունք ունենք, իսկ որոշ դեպքերում պարտավոր ենք օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքի հնարավոր կիրառումը»,- գրել է նա «Մոսկվայի միջազգային իրավունքի հանդեսի» № 3 համարում հրապարակված հոդվածում։ Մեդվեդևը հստակեցրել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման դրույթն ամրագրված է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների» գործող դոկտրինում, որը 2024 թվականի նոյեմբերին հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադրված միջոց է։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք, այդ թվում՝ ի պատասխան իր կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
