Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Թույլ չենք տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

59
Այսօր, 15:12
«Թույլ չենք տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը։
Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։
Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը,
Այո՛ անկախ Հայաստանին»։

Աղբյուրը`   Ուժեղ Հայաստան