Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց

52
Այսօր, 23:18
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց

«Հերթական թիմն էր կազմվել, որը պետք է մշակեր սահմանադրական փոփոխությունները, բայց հայտարարվեց, որ այդ մարդիկ ամենավերջում են տեղեկացել Սահմանադրության բովանդակության մասին: Հետևաբար նոր Սահմանադրության տեքստը կա՛մ Հայաստանում չի գրվել, կա՛մ գրվել է մերժվածների փոքր խմբակի կողմից, որը չկարողացավ ընտրությունների ժամանակ ստանալ 50+ տոկոս ձայներ»,- այս մասին «168ժամ»-ի հետ զրույցում նշել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել․․․ Դա մեր արժանապատվությունից ցածր բան է:

Ազգային զարթոնքից ծնված Սահմանադրության հիմքերը փոխում են, որովհետև պարտություն են կրել… Աշխարհում չկա այդպիսի պետություն, կայսրություն, որ իր պատմության ընթացքում երբևէ չի պարտվել․․․ Բայց ինչքան դեգեներատ ու անբարոյական պետք է լինես, որ պարտությունը դնես քո պետականության ու Սահմանադրության հիմքում․․․ Մեզ փորձում են սովորեցնել՝ դուք ազգովի տրյապկա եք, չպիտի անկախություն ունենաք»,- հավելեց Կարապետյանցը:

«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարպետյանց