Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«123456»-ը կրկին գլխավորել է ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը

48
Այսօր, 19:37
«123456»-ը կրկին գլխավորել է ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը

«123456» համակցությունը դարձել է ամենատարածված գաղտնաբառը NordPass ընկերության 2026 թվականի հետազոտության մեջ։ Ընկերությունն արդյունքները հրապարակել է իր պաշտոնական կայքում։
Այս գաղտնաբառն առաջին հորիզոնականն է զբաղեցնում արդեն յոթերորդ անգամ՝ դիտարկումների վերջին ութ տարիների ընթացքում։ Առաջատար եռյակի կազմը նախորդ վարկանիշի համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Հետազոտողները վերլուծել են 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում բաց արտահոսքերում և «դարքնեթում» հայտնված գաղտնաբառերը։ Տվյալները խմբավորվել են ըստ 44 երկրների:
Հեղինակներն առանձին դիտարկել են նաև զանգվածային մշակույթի ազդեցությունը։ Հայտնաբերված համակցությունների շարքում եղել են «minecraft», «skibiditoilet» և «squidgamethebest» տարբերակները։ Հանդիպել են նաև հղումներ երաժիշտներին, մարզիկներին և կորոնավիրուսի համավարակին։
Մասնագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր օգտահաշվի համար օգտագործել առանձին գաղտնաբառ, ընտրել երկար համակցություններ կամ գաղտնաբառ-արտահայտություններ և միացնել բազմագործոն նույնականացումը։