«ՌԴ-ն պատերազմում ունի 700 հազար զոհված և անհետ կորած»․ հետազոտություն
![]() 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում կորցրել է առնվազն 490 հազար զինծառայողի։ Եթե հաշվի առնվեն նաև անհետ կորածները՝ խոսքը կարող է վերաբերել ավելի քան 700 հազար մարդու։ Այս մասին հայտնել են «Медуза» и «Медиазона» պարբերականները՝ հղում կատարելով «Բելառուսի կիբերպարտիզաններ»-ի և Silent Crow-ի կողմից կոտրված Ռոսստատ-ի տվյալներին, որոնք լրագրողները ստուգել և հաստատել են։ Միևնույն ժամանակ, The Insider պարբերականին հաջողվել է պարզել ավելի քան 370 հազար զոհվածի ինքնությունը։ Նշվում է, որ եթե կորուստները գնահատվեն 480-500 հազար, ապա խոսքը միջինում օրական 280-300 զոհի մասին է։ Ռուսաստանի Դաշնային պետական վիճակագրական ծառայության (Ռոսստատ) կայքը կոտրվել է նոյեմբերի 1-ի գիշերը։ Հաքերները հայտարարել են, որ հասանելիություն են ստացել, մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին և Ռոսստատի տվյալների բազային, որոնք պարունակում են վիճակագրական, տնտեսական, անձնական տվյալներ և մարդահամարների նյութեր։ Silent Crow խմբի հաղորդմամբ՝ Ռոսստատի տեղեկատվական համակարգերում գտնվելու ընթացքում կիբերհարձակման հեղինակները ստացել են շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն։ |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
