Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Մոսկվան դեռ չի հասկանում ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպայի դերը»․ Պեսկով

65
Այսօր, 15:37
«Մոսկվան դեռ չի հասկանում ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպայի դերը»․ Պեսկով

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սակայն, նրա խոսքով, ռուսական կողմը հույս ունի, որ շփումները կշարունակվեն։

Նա նշել է, որ եվրոպական երկրները պնդում են, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները վերածվեն քառակողմ ձևաչափի։ «Մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչ հավելյալ արժեք կարող է ունենալ եվրոպացիների մասնակցությունը, և ինչ լրացուցիչ ներդրում կարող են նրանք ունենալ կարգավորման գործընթացում»,- մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ վերջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։