«Չեք կարծո՞ւմ, որ նախագծի արդիականությունը կորել է, որովհետև հեղինակը զբաղված է այլ խնդիրներով»․ Էդգար Ղազարյան
![]() «Նախորդ քննարկումներից հասկացանք, որ նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ տիկին Աննա Հակոբյանը։ Չեք կարծո՞ւմ, որ այս օրենքի նախագծի ընդունման արդիականությունը կորել է, որովհետև նախագծի իրական հեղինակի հետաքրքրություններն էլ են կորել, նա հիմա զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, դիմելով հիմնական զեկուցող ՔՊ-ական Զարուհի Բաթոյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Եթե նախորդ քննարկման ժամանակ, այսպես ասած, հազարավոր քաղաքացիներ իրեն նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմայով, հիմա երևի այդ նույն հազարավոր քաղաքացիները նամակներ են գրում խցանումների մասով։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով պայմանավորված արժե այդ նախագիծը շրջանառությունից հանել»,- շարունակեց Ղազարյանը։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
