Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան

43
Այսօր, 00:24
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կարճ, ապա...
Էս հրապարակված թերթոնը, որ ներկայացվում է որպես նոր Սահմանադրության, բնականաբար մեկին մեկ կրկնում է ադրբեջանա-թուրքական պահանջները՝ հայ ժողովրդից մեզ դարձնելով անծագում ՀՀ քաղաքացի, որ մոռացել է և՛ Ցեղասպանությունը, և՛ Արցախը, և՛ Արարատը, և՛ իր պատմությունը։
Բայց որպեսզի էս ամենը մի քիչ «աննկատ» լինի, մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանը ավելի հեռուն է գնացել ժողովրդավարության բարձրակետին հասնելու իր ձգտումներում, և ամրագրել, որ
- անձի նկատմամբ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ կունենան, եթե այդպես ուզի ֆյուրերը
- դատավորները տուն կգնան, եթե այդպես ուզի ֆյուրերը,
- կուսակցությունները կփակվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը,
- ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը»:

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան