Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»

49
Այսօր, 23:00
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» կուսակցությունը գտնում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։
Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։ Նրա պաշտոնից հեռանալը չի կարող լինել գին, որով Հայաստանը վճարում է թշնամական երկրի պահանջը կատարելու համար։
Հրաժարականի հարցը և Սահմանադրության փոփոխությունը տարբեր հարցեր են և չեն կարող դրվել միևնույն նժարի վրա։
Այսօրվա իշխանությունների կողմից կազմակերած որևէ հանրաքվե անընդունելի է։
Անընդունելի է նաև հանրային խոր բևեռացման պայմաններում պետության սահմանադրական հիմքը վերաշարադրելու ցանկացած նախաձեռնություն, քանի որ պետականության հիմքերը չեն կարող վերանայվել մի իշխանության վերահսկողության ներքո, որը հանրությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խոչընդոտողների»։
Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ։