Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը
35
Այսօր, 21:42
![]() Վարչական դատարանը մերժել է Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը: Հայցը ներկայացրել էր թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, թե Նիկողոսյանը վարչական ռեսուրս է կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաքապետին ու երեք վարչական ղեկավարների: Դատարանն արձանագրել է, որ պաշտոնանկությունները կատարվել են հոկտեմբերի վերջին՝ մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատել՝ որպես քարոզչության կարգի խախտում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
