Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան

37
Այսօր, 20:42
«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ։
Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և չունի հանրային ճնշում գործադրելու հնարավորություն։ Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք գործադրվում են ամբողջ ծավալով։ Նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք։
Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.
Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։
Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում։
Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե համաձայնության չգալու դեպքում կգնաք արտահերթ ընտրությունների. դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պետք է հրաժարական տաս։ Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան