ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
![]() Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմական հետախուզությունը նախազգուշացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ Իրանի դեմ Իսրայելի միակողմանի հարձակումը կարող է հանգեցնել մի քանի ճակատով պատերազմի։ Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական հետախուզության ներկայացուցիչները վարչապետին զեկուցել են, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը կարող է հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության՝ ներգրավելով Լիբանանը, Սիրիան և Գազան։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախազգուշացումը հնչել է վերջին շաբաթներին Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների շուրջ ակտիվ քննարկումների ֆոնին։ Խոսքը գործողությունների մասին է, որոնք Իսրայելը կարող է իրականացնել առանց ԱՄՆ-ի մասնակցության կամ հավանության։ Ռազմական հետախուզությունը կարծում է, որ Իսրայելի հարվածի դեպքում ռազմական գործողությունը չի սահմանափակվի երեքից հինգ օրով, ինչպես ենթադրում են Նեթանյահուն և «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
