Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել

76
Երեկ, 23:42
Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել

Մեքսիկայի Սինալոա նահանգում «Բելտրան Լեյվա» կարտելի առաջնորդ Ֆաուստո Իսիդրո Մեսայի (հայտնի է՝ որպես «Չապո Իսիդրո») ձերբակալման հատուկ գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարար Ռիկարդո Տրևիլյան։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Նախարարի խոսքով՝ գործողության և դրան հաջորդած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, այդ թվում՝ անձամբ «Չապո Իսիդրոն» և նրա զարմիկ Հերման Մեսան՝ «Սերաֆիմ» մականվամբ, որը հանցավոր խմբավորման երկրորդ դեմքն էր։
Բախումներից հետո ուժայիններն առգրավել են 28 միավոր հրազեն, այդ թվում՝ Barrett տեսակի երկու խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան, երկու գնդացիր և նռնականետ, ինչպես նաև 17 ավտոմեքենա, որոնցից ութը հագեցած է եղել ինքնաշեն զրահով։