«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
![]() ՆԱՏՕ-ն մտադիր չէ վերադառնալ նախկին սահմաններին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք բոլորս հստակ գիտակցում ենք, որ Ռուսաստանի՝ 2021 թվականին ներկայացրած առաջարկները, որոնք, ըստ էության, ենթադրում էին, որ ՆԱՏՕ-ն պետք է նահանջի իր ներկայիս դիրքերից և վերադառնա 1997 թվականի սահմաններին, անընդունելի են։ ՆԱՏՕ-ում չկա մեկը, ով այս գաղափարը լավը համարի։ Նման որոշումներն ընդունում է ՆԱՏՕ-ն, և ոչ ոք՝ ՆԱՏՕ-ից դուրս»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռյուտեն։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում Ռուսաստանը հղում է կատարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության վերաբերյալ 2021 թվականի պայմանագրերի իր նախագծերին։ Այդ ժամանակ Ռուսաստանը պահանջել էր իրավական երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելու, ինչպես նաև 1997 թվականից հետո դաշինքին միացած պետությունների տարածքում զորքերի և սպառազինության տեղակայումը սահմանափակելու վերաբերյալ։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
