Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Հուանգը ծափահարությունների ներքո վերադարձել է Nvidia-ի գրասենյակ

52
Այսօր, 09:43
Հուանգը ծափահարությունների ներքո վերադարձել է Nvidia-ի գրասենյակ

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը պաշտոնում վերականգնվելուց հետո՝ ընկերությունից հեռանալուց 11 օր անց, վերադարձել է աշխատանքի։ Նրա հեռանալու պատճառը մի քանի սիրային կապերի մասին լուրերն էին, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացու հետ, որին ԱՄՆ-ն կասկածում է լրտես լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

The New York Times-ի հաղորդմամբ՝ Քալիֆորնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում գտնվող գրասենյակ վերադառնալուց հետո Ջենսեն Հուանգը խոնարհվել է Nvidia-ի աշխատակիցների առջև՝ շնորհակալություն հայտնելով նրանց։ «Այսօր իմ առաջին աշխատանքային օրն է»,- կատակել է նա։ «Ես համակարգիչ չունեմ, այդ պատճառով ՏՏ բաժինն ինձ նորը կտրամադրի»,- հավելել է Հուանգը։

Նա նաև ներողություն է խնդրել աշխատակիցներից և շնորհակալություն հայտնել իրեն «երկրորդ հնարավորություն» տալու համար։ «Ես մի քանի լուրջ սխալ եմ թույլ տվել և պատրաստվում եմ ամեն ինչ անել՝ վստահությունը վերականգնելու համար»,- ասել է նա։

Նախօրեին Nvidia ընկերությունը հայտարարել էր, որ Ջենսեն Հուանգը վերականգնվել է ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոններում։ Որոշումն ընդունվել է տնօրենների խորհրդի միաձայն քվեարկությամբ։ Ընկերությունից հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմից ստացել են հավաստիացում, որ նման որոշումը ազգային անվտանգության համար վտանգ չի ներկայացնի։