«Մենք պետք է պատրաստ լինենք էդ արտահերթին»․ Մարգարիտ Եսայան
57
Այսօր, 09:30
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի խանգարեք, թող գնա արտահերթի. Սահմանադրության փոփոխության հարցը դրսից թելադրված է, և սա աներկբա է։ Հանրաքվեի հարցը դրսից ներդրված է, սա ևս ակնհայտ է, առհասարակ, նկատե՞լ եք, տեղից վեր կացողը ՀՀ-ին «խորհուրդ» է դալիս հանրաքվե անել էս կամ էն հարցով։ Եվ դա լավ օրից չէ, շատ վատ օրից է, որի մեջ է մեր պետությունը էս անհայրենիքների ձեռամբ արդեն մոտ իննը տարի։ Իսկ այն, որ ալիևի կողմից թելադրված իբր սահմանադրությունը չպետք է հարց դառնա, չպետք է քննարկվի, միանշանակ է։ Մենք օտարի թելադրությունը պետք է մերժենք, մենք թելադրություն գրող չենք, մենք մեր պատմությունը միշտ ենք ինքներս գրել։ Հայի հայկական պետականությունը պետք է ազատվի օտարի մուղամի տակ պարողներից։ Իրենք թող գնան որտեղ և ոնց ուզում են, թող շորորան օտարի նվագի տակ։ Հայ ժողովուրդը պետք է վերջապես դառնա էն ժողովուրդը, որ Արցախ է ազատագրել, որ ցեղասպանվել, բայց չի վերացել, որ կոտորվել, բայց ապրել է և ստեղծել ու պահպանել է երկու հայկական պետություն, իր լեզուն, իր առաքելական եկեղեցին։ Այո, Փոքր Մհերը դեռ քարայրում է, բայց և խոստացել է դուրս գալ։ Մտածել եք, որ էդ Փոքր Մհերը հենց մեր ժողովուրդն է՝ իրական հայ մարդը՝ Հայկի սերունդը և Մաշտոցի աշակերտը․․․ Ասել է՝ կգնա արտահերթի։ Դե, թող գնա։ Մի խանգարեք, կենտրոնացեք դրա վրա։ Մենք պետք է պատրաստ լինենք էդ արտահերթին և ոչ կրկին մտնենք դրա կեղծ ռիթմի տակ․․․Ընդդիմությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ խորհրդարանում կամ դրանից դուրս, բոլոր սրանց մերժող-չընդունողները, սրանցից բոլոր զզվողները պետք է կենտրոնանան հենց դրա վրա։ Թե չէ՝ մենք ինչ գործ ունենք ալիևյան սահմանադրության քննարկումների հենց․․․ Պետք չէ քննարկել, մոտ ութ տարի էդ ենք անում, հերիք է, բավ է։ Պետք է պատրաստվել ավելի լուրջ բանի․․․»։