Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

35
Այսօր, 09:06
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահանալուց հետո դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի և Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի և Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։ Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը և մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։ Անի Քոչարյանի և Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Սա ևս վկայում է, որ այս քրեական վարույթն ի սկզբանե անհիմն է եղել․ դրանով ուղղակի փորձել են կասեցնել Արսեն Գևորգյանի ընտրությունը և հանգեցրել են մարդու մահվան»: