Ռուբիոն և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության ապահովման հարցերը
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կատարի վարչապետ, ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին Վաշինգթոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում սպառնալիքների կանխարգելման և կայունության ապահովման հարցերը։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Կատարին միջազգային մակարդակով միջնորդական ջանքերի համար և ընդգծել սպառնալիքների կանխարգելման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կայունության ու անվտանգության ապահովման նպատակով հետագա սերտ համագործակցության կարևորությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Ռուբիոն և Ալ Թանին սկսել են ԱՄՆ-Կատար ռազմավարական երկխոսության ութերորդ փուլը։ Նրանք նաև վերահաստատել են երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրությունը և քննարկել տնտեսության ու անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման հարցերը։ Կատարը ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առանցքային միջնորդներից մեկն է։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
