Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Ալիևի դեսպանները որոշել են՝ ամեն տեղ պետք է մարդկանց մեջ մեխեն Արցախը հայրենիք ընկալելու արգելքը»․ Տաթևիկ Սողոյան

69
Այսօր, 16:54
«Ալիևի դեսպանները որոշել են՝ ամեն տեղ պետք է մարդկանց մեջ մեխեն Արցախը հայրենիք ընկալելու արգելքը»․ Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Արփինե Սարգսյանը իր ցինիզմով չի ցանկանում հետ մնալ Սրբուհի Գալյանից:
Չկա որևէ միջազգային պարտավորություն, որը ստիպում է հայ մարդուն որպես իր ծննդավայր նշել իրեն էթնիկ զտման ենթարկած պետության անունը:
Հայաստանը և՛ կարող էր նշել բնակավայրի անունը (գյուղ, քաղաք), և՛ ՀՀ, և՛ կարող էր ոչինչ չնշել:
Բայց Ալիևի դեսպանները որոշել են՝ ոչ, ամեն տեղ պետք է մարդկանց մեջ մեխեն Արցախը հայրենիք ընկալելու արգելքը»:

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան