Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախապատրաստում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով։ «Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում կկայանա քննարկում։ Քննարկումը նվիրված կլինի վիշապաքարերի պատմական, հնագիտական, խորհրդաբանական և մշակութային նշանակությանը, Տիրինկատարի հնավայրի պատմամշակութային և գիտական արժեքին, ինչպես նաև տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին։ Անդրադարձ կլինի նաև տարածքի պահպանության և կառավարման, ավանդական օգտագործման առանձնահատկությունների ու տեղական համայնքների հետ համագործակցության հարցերին։ Քննարկման նպատակն է համախմբել տարածքի հետ անմիջական առնչություն ունեցող համայնքների ներկայացուցիչներին, գիտական և մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք հետաքրքրված են վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի ուսումնասիրությամբ, պատմամշակութային արժեքների պահպանությամբ և տարածքի կառավարմամբ։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը, ներկայացնելու իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական կարծիքները՝ նպաստելով հայտի նախապատրաստման գործընթացին։ Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 599 699 (ներքին՝ 690 կամ 590)»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։ |

«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
19500:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
18200:12
Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
168Երեկ, 23:30
Աֆրիկյան եղբայրներ․ հայ բարերարներ, որոնք իրենց հետքն են թողել Երևանի պատմության մեջ (լուսանկար)
176Երեկ, 23:12
«Արցախ» կամերային նվագախումբը հայտարարություն է տարածել
189Երեկ, 19:54
Կատարվեց քահանայական ձեռնադրություն (լուսանկար)
207Երեկ, 19:00
