Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Աչքի ընկնող մարդկանց կարող են ուղղակի ռադ անել դաշտից». Գոռ Հովհաննիսյան

54
Այսօր, 17:54
«Աչքի ընկնող մարդկանց կարող են ուղղակի ռադ անել դաշտից». Գոռ Հովհաննիսյան

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը գրել է. «Ըստ նոր մշակվող սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիներին կարող են զրկել քաղաքացիությունից ու հետևաբար զրկել շատ իրավունքներից ու նույնիսկ դուրս հանել երկրի տարածքից ներքոհիշյալ դեպքերում.
Պետական դավաճանություն։
Իշխանությունը յուրացնելը։
Սահմանադրական կարգը տապալելը։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ։
Իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչեր։
Էս հոդվածների տալ հնարավոր է խցկել ցանկացած լուրջ բողոք, պահանջ, ակտիվիզմ, պայքար ու աչքի ընկնող մարդկանց ուղղակի ռադ անել դաշտից։ Մի պստիկ ուսումնասիրելուց հետո արդեն էս գտա։ Բայց որ դնեմ ու մանրամասն քչփորեմ, ավելի շատ թաքնված խնդիրներ՝ իշխանության կենտրոնացման ու էս կառավարության հավերժ մնալու ավելի շատ կոնտեքստներ կգտնեմ»։

Աղբյուրը`   Գոռ Հովհաննիսյան